Վրաստանը անվտանգ երկիր է և օրինաչափ չէ, որ լինի առաջինը՝ Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվում. Ֆրանսիայի ՆԳ նախարար
Օրինաչափ չէ, որ Վրաստանը համար մեկն է Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվում,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաները: Ինչպես նշել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը, այս տեսանկյունից հայտնվել է համատեղ համագործակցության ցանկություն:
«Կարևոր է, ներգործենք այն մարտահրավերի վրա, որը մեր քաղաքացիների կողմից է հնչում, կլինի դա Վրաստանի, թե Ֆրանսիայի քաղաքացի: Առաջինը՝ կազմակերպված հանցանքի դեմ պայքարն է, մենք այս ոլորտում ունենք շատ լավ համագործակցություն:
Առանձնապես նշում եմ հարցը անօրեն էմիգրացիայի տեսանկյունից, քանի որ Վրաստանը անվտանգ երկիր է, երկիր, որտեղ չկա պատերազմ:
Ֆրանսիայի քաղաքացիների համար անօրեն ներգաղթը մեծ գլխացավանք է: Օրինաչափ չէ, որ Վրաստանը համար մեկն է Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվում»,- հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը: