Վրացական երազանքի քաղխորհրդի նիստին ներկա են Բիձինա Իվանիշվիլին, Մամուկա Բախտաձեն և Իրակլի Կոբախիձեն

Վրացական երազանք֊ ժողովրդավարական Վրաստան քաղաքական միավորման մամուլի ծառայությունը տարածել է կուսակցության քաղխորհրդի նիստի կադրերը։

Նիստին ներկա են կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, Վարչապետ Մամուկա Բախտաձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, կուսակցության քաղաքական քարտուղար, Իրակլի Ղարիբաշվիլին, Կախա Կալաձեն և այլոք։

Նիստին հավանաբար քննարկում են երեկ տեղի ունեցած միջադեպը։

Իրակլի Կոբախիձեն դադարեցրել է իր այցն Ադրբեջան և վերադառձել Վրաստան։