Վրացական արտադրության մանկական հագուստը վաճառվելու է Ֆրանսիայում
Վրացական արտադրության մանկական հագուստը վաճառվելու է Ֆրանսիայում

«Արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ, վրացական «Ռկո» ընկերությունը սեփական արտադրանքը արտահանել է Ֆրանսիա:

Գործակալության տվյալներով, ֆրանսիական ընկերությունը վրացական արտադրանքով հետաքրքրվել է Playtime Paris միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Նշված ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզում, 2019 թվականի հունվարի 26-29-ին, որին «արտադրիր Վրաստանում» գործակալության աջակցությամբ, մասնակցել են «Ռկո» և Սպիլոու» ընկերությունները:

Գործակալությունում նշում են, որ մանկական շորեր արտադրող ընկերությունները առաջին անգամ են մասնակցել միջազգային ցուցահանդեսին, որտեղ նրանք կապեր են հաստատել հնարավոր բիզնես գործընկերների հետ:

Բացի այդ, ընկերության հագուստը շուտով կուղարկվի Անգլիա և Իտալիա: Ապրանքները կտեղադրվեն բուտիկային տիպի խանութներում: