Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ օգոստոսից արտահանվել է ավելի քան 2 մլն. դոլարի խնձոր
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ օգոստոսից արտահանվել է ավելի քան 2 մլն. դոլարի խնձոր

Այս տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ը Վրաստանից արտահանվել է 3449 տոննա խնձոր՝ 2,2 մլն. դոլար արժողությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ըստ նրանց՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից խնձոր է արտահանվել գրեթե ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնություն (3443 տոննա), իսկ Հայաստան՝ 5 տոննա խնձոր։