Գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, Վրաստանից իրականացվել է 6 միլիոն դոլարի Խուրմայի և Արքայանարնջի արտահանում
Գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, Վրաստանից իրականացվել է 6 միլիոն դոլարի Խուրմայի և Արքայանարնջի արտահանում

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, 2020 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 11,4 հազար տոննա խուրմա և արքայանարինջ, որի արժեքը կազմել է 6 միլիոն դոլար:

Նախարարության տվյալներով, նշված ժամանակահատվածում խուրմայի և արքայանարնջի արտահանման ծավալը 42 տոկոսով, իսկ արտահանման արժեքը 43 տոկոսով ավել է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարի արտադրված խուրման և արքայանարինջը հիմնականում արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն (4.8 հազար տոննա), Ուկրաինա (3.3 հազար տոննա) և Հայաստան (3.2 հազար տոննա): Այս երկրներից բացի, արտահանում է իրականացվել նաև Բելառուս, Քաթար, Մոլդովա, Հոնկոնգ, Ղազախստան և Հունգարիա: