Վրաց ժողովուրդը ցնցված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից, մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ, փառք Ուկրաինային. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաց ժողովուրդը ցնցված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից, մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ, փառք Ուկրաինային. Սալոմե Զուրաբիշվիլի

Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ վրաց ազգը ցնցված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից։

«Վրաց ազգը ցնցված է Ուկրաինայում ռուսական ագրեսիայից։ Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ և կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունը։ Փառք Ուկրաինային»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ուկրաինայի մի քանի քաղաքներում պայթյունների ձայներ են լսվում: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրում պատերազմական դրություն է հայտարարել։