Ռուսաստանի ներխուժման ֆոնին, Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև աջակցում է Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ջոզեֆ Բորել
Ռուսաստանի ներխուժման ֆոնին, Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև աջակցում է Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ջոզեֆ Բորել

Ռուսաստանի ներխուժման ֆոնին, Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային, ինչպես նաև աջակցում է Վրաստանի և Մոլդովայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարության մեջ։

«Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան աջակցությունն ու հանձնառությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Ուկրաինայի քաղաքական ասոցացման և Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ամրապնդմանը։ Մենք կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի, նրա ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտների և ներկայացուցիչների կողքին։ Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան աջակցությունն ու նվիրվածությունը Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա ներխուժումը։ Այն նաև դատապարտում է Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային և կոչ է անում պահպանել իր միջազգային պարտավորությունները։

Մենք նախագահ Պուտինից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռուսական ռազմական գործողությունը և անվերապահորեն դուրս բերել բոլոր ուժերն ու զինտեխնիկան Ուկրաինայի ողջ տարածքից։ Ռուսաստանը կրում է ողջ պատասխանատվությունը ագրեսիայի այս գործողության և մարդկային բոլոր ոչնչացումների և մահվան համար։ Նա պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար»,- ասվում է Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Եվրամիության պատասխանը, համաձայնեցնելով անդրատլանտյան և համախոհ գործընկերների հետ, ներառում է ինչպես ոլորտային, այնպես էլ անհատական ​​սահմանափակող միջոցներ։