Ստեղծեք հակապուտինյան դաշինք, պաշտպանական և ֆինանսական աջակցություն ցուցաբերեք Ուկրաինային, աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղություն հաստատել. Վոլոդիմիր Զելենսկի
Ստեղծեք հակապուտինյան դաշինք, պաշտպանական և ֆինանսական աջակցություն ցուցաբերեք Ուկրաինային, աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղություն հաստատել. Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել ստեղծել հակապուտինյան դաշինք և կանգնեցնել նրան։

Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղություն հաստատել, գրել է Զելենսկին «Twitter» սոցիալական ցանցում։

«Ես խոսել եմ նախագահ Բայդենի, Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահի, Անջեյ Դուդայի և Բորիս Ջոնսոնի հետ։ Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնեն Պուտինին, Ուկրաինայի և աշխարհի դեմ պատերազմը։ Ստեղծեք հակապուտինյան դաշինք: Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Փակեք օդային տարածքը: Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղություն հաստատել»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։