Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ չափահաս քաղաքացիների 70 տոկոսը լիովին պատվաստված է
ԵՄ չափահաս քաղաքացիների 70 տոկոսը լիովին պատվաստված է, – ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մենք պետք է առաջ շարժվենք: Մեզ ավելի շատ պատվաստված եվրոպացիներ են պետք: Մենք նաև պետք է օգնենք մնացած աշխարհին: Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին», – «Twitter»-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը:
ԵՄ երկրները մտադիր են շարունակել կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների պատվաստման գործընթացը: Ընդ որում, 12 տարեկանից բարձր չափահասների պատվաստումն արդեն սկսվել է:
https://twitter.com/vonderleyen/status/1432638914142089220?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1432638914142089220%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2Fursula-fon-der-laieni-evrokavshiris-zrdasrul-moqalaqeta-70-procenti-sruladaa-vaqcinirebuli%2F%3Ffbclid%3DIwAR1hnnkzuMqU4Ms-BsFjddaEy6zUO5gCnzFRaJrpCsez4WFAvTsshv6KDPw