Ոստիկանությունը օրինական իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ ոստիկանությունը օրինական իրավունք ունի ցրելու հավաքը:
Ինչպես ասված է գերատեսչության հայտարարության մեջ, եթե ցուցարարները չեն ենթարկվի իրավապահների պահանջին, ապա ոստիկանությունը իրավունք ունի այն ցրելու ուժ գործադրմամբ:
հայտարարության մեջ ասված է, որ եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:
հայաստանի հանրապետության արդարադատության նախարարությունում հայտարարել են նաև, որ եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։
Երևանում արդեն 10-րդ օրն է ինչ ցուցարարները բողոքում են Սրժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ:
Հեղինակ -
Edgar Barsegyan