Ոստիկանությունը օրինական իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ արդարադատության նախարարություն
Ոստիկանությունը օրինական իրավունք ունի ցրելու հավաքը. ՀՀ արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հայտարարում են, որ ոստիկանությունը օրինական իրավունք ունի ցրելու հավաքը:

Ինչպես ասված է գերատեսչության հայտարարության մեջ, եթե ցուցարարները չեն ենթարկվի իրավապահների պահանջին, ապա ոստիկանությունը իրավունք ունի այն ցրելու ուժ գործադրմամբ:

հայտարարության մեջ ասված է, որ  եթե անգամ հավաքը իրականացվում է առանց իրազեկման, սակայն այն խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել այդ հավաքին, սակայն դա չի նշանակում, որ այդ հավաքի մասնակիցները և կազմակերպիչներն ազատվում են օրենքով սահմանված պատասխանատվությունից:

հայաստանի հանրապետության արդարադատության նախարարությունում հայտարարել են նաև, որ եթե հավաքի անցկացումը անհամաչափ սահմանափակում է այլ անձանց հիմնական իրավունքները կամ հանրության շահերը ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը։

Երևանում արդեն 10-րդ օրն է ինչ ցուցարարները բողոքում են Սրժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու դեմ: