Երևանում սկսվել է զրահատեխնիկայի և ոստիկանության մոբիլիզացումը
Երևանում սկսվել է զրահատեխնիկայի և ոստիկանության մոբիլիզացումը

Երևանում ցուցարարները ընդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ միասին երթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ: Զուգահեռաբար փողոցներում սկսվել է զրահատեխնիկայի և ոստիկանության մոբիլիզացումը:

Հայկական մամուլի լրատվությամբ, ոստիկանությունը պաշտպանում է կառավարական շենքերը:

Հայաստանում բողոքի ցույցերը վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով սկսվել են մոտ 2 շաբաթ առաջ: Սարգսյանը պաշտոնաթողության մասին հայտարարությունը արել է ապրիլի 23-ին, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե նոր վարչապետին ժողովրդի փոխարեն կընտրի իշխող կուսակցությունը ապա բողոքի ցույցերը կշարունակվեն: