Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով ցույցերը սկսվել են Հայաստանի մի քանի քաղաքներում

Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով ցույցերը սկսվել են Հայաստանի միանգամից մի քանի քաղաքներում:

Հայկական մամուլի լրատվությամբ, ցույցը սկսվել է Սևանում: երիտասարդները առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ, որից հետո երթ են կազմակերպել քաղաքի փողոցներում: Նրանք կոչ են արել հանրային ծառայություններում աշխատող մարդկանց միանալ բողոքի ցույցերին: Քաղաքում մոբիլիզացված են ոստիկանները:

Բողոքի ցույց է տեղի ունենում նաև Վանաձորում, որտեղ գործադուլ են հայտարարել խոշոր գործարաններից մեկի բանվորները: Ցուցարարները պահանջում են Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը և ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին: