Ցուցարարները հավաքվել են Երևանի այն ոստիկանության բաժնի մոտ, որտեղ տեղափոխվել են ձերբակալված պատգամավորները

Շենգավիթ շրջանի ոստիկանության բաժնի մոտ, որտեղ գտնվում են ձերբակալված պատգամավորները, հավաքվել են ցուցարարները:

Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է դեպքի վայրից, ցուցարարները պահանջել են ազատել պատգամավորներին: Տեղում մոբիլիզացված էին ոստիկանները:

Տարածված լրատվությամբ ոստիկանության շենքի մոտ է եկել շտապ օգնության մեքենան:

Հայաստանի հանրապետության դատախազությունը լրատվություն է տարածում ընդիմադիր պատգամավորների ձերբակալության մասին:

Ինչպես ասված է հայտարարությունում, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքաելյանին ձերբակալել են հատուկ հետաքննչական ծառայության ներկայացուցիչները: Նրանք մեղադրվում են սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու մեջ:

Կոնկրետ, քրեական գործը հարուցվել է՝ բողոքի ակցիան օրենքով  սահմանված պահանջները խախտելով կազմակերպելու գործով: Ինչպես հայտարարել են դատախազությունում, պատգամավորների ձերբակալության մասին արդեն իրազեկվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը:

Հայաստանի ոստիկանության տվյալներով, Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ժամը 15:00-ի համար ձերբակալվել է 192 մարդ: