Կարևոր է, որ կողմերը բանակցությունների միջոցով հասնեն համաձայնության. Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Կարևոր է, որ կողմերը բանակցությունների միջոցով հասնեն համաձայնության. Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը արձագանքել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Պատվիրակության անդամները կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանին:

Հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը:

Դրա հետ մեկտեղ, Եվրամիությունը մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով:

Թողնել մեկնաբանություն