Ոմանք կարծում են, որ մայիսի 17-ին ընտանիքի օրհնման օրը որոշ մարդկանց դեմ էր, դիմադրելու բան չունենք, մենք հոգում ենք Վրաստանի համար. Իլիա երկրորդ
Ոմանք կարծում են, որ մայիսի 17-ին ընտանիքի օրհնման օրը որոշ մարդկանց դեմ էր, դիմադրելու բան չունենք, մենք հոգում ենք Վրաստանի համար,-նշել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը պատարագի ժամանակ:
«Մայիսի 17-ին մենք օրհնել ենք ընտանիքների: Ոմանք կարծում են, որ այդ գործողությունը որոշ մարդկանց դեմ էր, դիմադրելու բան չունենք, մենք հոգում ենք Վրաստանի համար, մենք պետք է մտածենք մեր ընտանիքների, Վրաստանի ապագայի մասին:
Հիշում եմ մի ընտանիքի, եկեղեցականի ընտանիք էր: Ռեպրեսիաների ժամանակ հոգևորականին դատապարտել էին և ուղարկել Սիբիր: Նրա կինը ունեցած մեծ սիրո հաշվին գնաց նրա հետ նույն գնացքով: Երբ գնացքը կանգնում էր նրա կինը դուրս էր գալիս աշխատում էր, գումար էր վաստակում և հաց առնում ամուսնու համար: Այդ հոգևորականը տարիներ անց ետ եկավ կնոջ հետ միասին, նրանք ունեցան որդի և նա նույնպես դարձավ հոգևորական: Նրանք շատ երջանիկ ընտանիք էին: Մենք պետք է նույնպես վարվենք, պետք է սիրենք մեր ընտանիքները»,-ասել է Իլիա երկրորդը: