Ողջունում ենք գործընթացի ապալիցքաթափման ուղղությամբ կատարված ցանկացած քայլ, միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ ակտիվիստները պատասխանատվություն կստանձնեն բողոքը խաղաղ ու օրենքի շրջանակներում անցկացնելու համար. «Էնկա» ընկերություն

«Էնկա» ընկերությունն արձագանքում է Գումաթի գյուղում երկաթե արգելապատնեշների վերացմանը և նշում, որ ողջունվում է գործընթացի ապալիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ:

«Կարևոր է, որ Ռիոնի կիրճում, տեղում լարվածության օջախներ չլինեն, և իրադարձությունները տեղի ունենան հանգիստ միջավայրում», – ասե են ընկերությունից:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հույս ունի, որ ակտիվիստները ստանձնելու են բողոքի ցույցերը խաղաղ և օրենքի սահմաններում անցկացնելու պատասխանատվություն և չեն սահմանափակի կիրճում ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքը:

«Կարևոր է, որ նրանք պահպանեն օրենքը, բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում սեփականության իրավունքները», – հայտնել են ընկերությունից Առաջին ալիքին:

Հիշեցնենք, որ ըստ Իմերեթիում պետական ​​լիազոր Զվիադ Շալամբերիձեի, համաձայն Եվրամիության էներգետիկ միության կոչի, արդյունավետ քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, Գումաթի գյուղում երկաթյա արգելապատնեշներն արդեն հանվել են:

Միևնույն ժամանակ, ըստ Շալամբերիձեի, Ռիոնի կիրճում կգտնվեն այնքան իրավապահներ, որքան անհրաժեշտ կլինեն ստեղծված իրավիճակից ելնելով:

Բացի այդ, ՆԳ նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, կապված անվտանգության նկատառումներից ելնելով, Գումաթի գյուղում գտնվող երկաթե արգելապատնեշների ապամոնտաժման հետ: