ՆԳ նախարարության տեղեկությամբ, «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի ժամանակ, ոստիկանության վրա հարձակման մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ
ՆԳ նախարարության տեղեկությամբ, «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների ցույցի ժամանակ, ոստիկանության վրա հարձակման մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, դատավորի վճռի հիման վրա, բերման են ենթարկել 1993 թվականին ծնված Դ. Խ.-ին:

Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ ՝ 4-ից 7 տարի ազատազրկում:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը մայիսի 29-ին, Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Գումաթի գյուղում, «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդների բողոքի ցույցին, ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, հարձակվել է և ֆիզիկական վիրավորանք հասցրել ոստիկանին:

Ոստիկանությունը, նույն բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության վրա հարձակման մեղադրանքով, մի քանի օր առաջ ձերբակալել է մեկ անձի: 1992 թվականին ծնված Ի. Մ.-ին Քութայիսի քաղաքային դատարանի կողմից որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ պրիմա հոդվածի առաջին մասով», – ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ: