Ոչ Մեկին չենք թողնի հիմնախնդիրներին դեմ առ դեմ, կկանգնենք բոլորի կողքին և կօգնենք. Կախա Կալաձե
Ոչ Մեկին չենք թողնի հիմնախնդիրներին դեմ առ դեմ, կկանգնենք բոլորի կողքին և կօգնենք. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է օգնություն տրամադրել միայնակ ծերերին և սոցիալապես խոցելի այլ խավերին:

Այսօր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, իր տեղակալ Իլիա Էլոշվիլիի հետ միասին ներկա է գտնվել օգնության համար տրամադրվող սննդի փաթեթավորման գործընթացին:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Թբիլիսիի քաղաքապետարանը 200 միլիոն լարի է հատկացրել համավարակի պայմաններում սոցիալապես անապահով միայնակ տարեց մարդկանց սննդի մատակարարման համար: Ընդհանուր առմամբ, այս գումարի շրջանակներում տրվելու է մոտ 20 000 փաթեթ: Այս պահին ժամանակավոր պահեստում պահվում է 11 000 փաթեթ:

«Մենք շարունակում ենք այս շատ կարևոր նախագիծը, որը ենթադրում է սննդի բաժանում այն մարդկանց, ընտանիքներին, ովքեր այս համավարակի ընթացքում առավելագույն դժվարություն են ունեցել: Այս նախագիծը սկսվեց համավարակի առաջին ալիքի ժամանակ և մենք դեռ շարունակում ենք: Մենք Ամանորից առաջ սնունդ էինք բաժանում, հիմա էլ նույնն ենք անում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին, ինչպես նաև մեր ծառայության աշխատակիցներին, ովքեր աշխատում են օր ու գիշեր: Սնունդը առաջին հերթին դասակարգվում է, այնուհետև բաժանվում ընտանիքներին: Այս գործընթացը կշարունակվի նաև ապագայում: Ես բազմիցս ասել եմ, և հիմա էլ կկրկնեմ, որ ոչ ոքի չենք թողնի խնդիրների առջև, մենք բոլորի կողքին կլինենք և կօգնենք»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Փաթեթավորված նվիրատվությունը կբաշխվի Թբիլիսիի բոլոր տասը շրջաններում, այնուհետև գամգեոբայի աշխատակիցների և կամավորների միջոցով այն կբաշխվի սոցիալապես անապահով միայնակ տարեց մարդկանց: