Ոչ այդքան հեռավոր ապագայում, մենք կտեսնենք Վրաստանի տարածքները և նրա ժողովրդին միավորված. Իռլանդացի սենատոր

Իռլանդացի սենատորները վրդովմունք են հայտնում օկուպացված գոտու երկայնքով փշալարերի անցկացման առնչությամբ և աջակցություն հայտնում Վրաստանին: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Իռլանդիայի Սենատի կողմից ընդունված Վրաստանին աջակցող բանաձևին զուգահեռ, սենատորները արտահայտել են աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և դատապարտել Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան:

Սենատոր Դերմուդ Ուիլսոնի հայտարարությամբ, նա ցնցված է Վրաստանում փշալարերի անցկացմամբ և պառակտված ընտանիքներով: Իր ելույթում նա հիշել է Վրաստան այցը:

«Մենք սեփական աչքով տեսել ենք սահմանին առկա իրավիճակը: Ցնցված ենք փշալարերով մասնատված ընտանիքներից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում այդ մարդկանց: Հարկ է նշել Եվրամիության դիտորդական առաքելության և այդ թվում, իռլանդացի մոնիտորների վաստակը, որոնք տեղում, ամենօրյա ռեժիմում վերահսկում են իրավիճակը: Հուսով եմ, Սենատի կողմից ընդունված բանաձևն իր ներդրումը կունենա և կգա օր, ոչ այդքան հեռավոր ապագայում, մենք կտեսնենք Վրաստանի տարածքները և նրա ժողովրդին միավորված»,- հայտարարել է սենատոր Դերմուդ Ուիլսոնը:

Իռլանդիայի Սենատը նոյեմբերի 8-ին միաձայն ընդունել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանն աջակցող բանաձև: