ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո 2024-ի գնդակը
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո 2024-ի գնդակը

Եվրո-2024-ի մեկնարկից յոթ ամիս առաջ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է մրցաշարի պաշտոնական գնդակը։

Գնդակի անունն է «Fussballliebe» (սեր ֆուտբոլի նկատմամբ): Դրանում ներկայացված են գերմանական մարզադաշտերի պատկերները, որտեղ կանցկացվեն Եվրո-2024-ի հանդիպումները:

«Fussballliebe»-ն հագեցած է «Connected Ball» տեխնոլոգիայով, որն օգնում է «VAR»-ին ավելի ճշգրիտ տվյալներ տրամադրել: Այն առաջին անգամ կկիրառվի Եվրոպայի առաջնությունում։

Գնդակի շնորհանդեսը տեղի է ունեցել Բեռլինի օլիմպիական մարզադաշտում։