Ոստիկանությունը Օնիսե Օքրիաշվիլիի վրա հարձակվողին ձերբակալել է բռնության մեղադրանքով

12:16, 23.07.2026

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները բռնության մեղադրանքով մեկ անձի են ձերբակալել:

Քննության տվյալներով՝ սույն թվականի հուլիսի 22-ին Թբիլիսիում մեղադրյալը ֆիզիկական բռնություն է գործադրել Օնիսե Օքրիաշվիլիի նկատմամբ և դիմել փախուստի:

«Հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Վակե-Սաբուրթալոյի ոստիկանության վարչություն է ներկայացել մեկ անձ, ում իրավապահները ձերբակալել են որպես մեղադրյալ: Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով: Շարունակվում են համապատասխան քննչական գործողությունները», – նշված է ՆԳՆ տեղեկատվության մեջ:

Օնիսե Օքրիաշվիլիի վրա հարձակման տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Եղած տեղեկությունների համաձայն՝ փաստը կապված է Նոդար Դումբաձեի վերաբերյալ Օքրիաշվիլիի արած արտահայտության հետ:

Նմանատիպ