«Ռոյթերս» – Իրանը անընդունելի է համարում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագծի տեսքով կատարցի միջնորդների կողմից Թեհրանին ներկայացված առաջարկները
Իրանը անընդունելի է համարում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագծի տեսքով կատարցի միջնորդների կողմից Թեհրանին ներկայացված առաջարկները, գրում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Դոհան իրենց առաջարկել է միայն «անընդունելի գաղափարներ», և որ սա չի կարող համարվել լիարժեք նախագիծ: Նա նաև հայտարարել է, որ Թեհրանի դիրքորոշումը միջուկային հարցի վերաբերյալ անփոփոխ է։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագիծը կիրակի օրը հանձնվել է Իրանին, որը պատասխան կստանա այս շաբաթվա վերջին։
Ռոյթերսը նշում է, որ Կատարի առաջարկը նախատեսում է յոթօրյա ժամանակացույց, որը ներառում է վստահության ամրապնդման քայլեր երկու կողմերի համար: Մի քանի երկրներ կհանդիսանան համաձայնագրի երաշխավորներ: Բացի այդ, ինչպես գրում է հրատարակությունը, հիմնական վիճելի հարցը միջուկային ծրագիրն է: Վաշինգտոնը ցանկանում է, որ այն բանակցությունների մաս կազմի հենց սկզբից: Իրանում ասում են, որ նախ պետք է կատարվեն իրենց պայմանները. ԱՄՆ-ն պետք է դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը և վերացնի նավթի արտահանման վրա պատժամիջոցները: