Ֆրանսիայում անտառային հրդեհի պատճառով գիշերը ավելի քան 10 000 մարդ է տարհանվել

13:21, 23.07.2026

Ֆրանսիայի հարավ-արևմտյան մասում գիշերվա ընթացքում արագ տարածված անտառային հրդեհի պատճառով ավելի քան 10 000 մարդ է էվակուացվել: Այս մասին՝ հենվելով Ֆրանսիայի իշխանությունների պաշտոնական տվյալների վրա, հայտնում է «Ռոյթերս»-ը:

Նրանց փոխանցմամբ՝ հրդեհը Բորդո քաղաքից դեպի արևմուտք ոչնչացրել է մոտ 2 000 հեկտար տարածք:

Պրեֆեկտուրայի տեղեկացմամբ՝ կրակի դեմ պայքարում ընդգրկված է 500 հրշեջ: Հրդեհը մոլեգնում է Արկաշոնի ծոցին հարակից տարածքում, որը հայտնի զբոսաշրջային գոտի է:

Էվակուացվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են, որոնք գտնվում էին քեմփինգներում: Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկություններ չեն տարածվել:

Նմանատիպ