Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի խոսնակին

12:49, 23.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Սիա Կիան Փենգի հետ:

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Սինգապուրի խորհրդարանի խոսնակին վրացական պատվիրակությանը հյուրընկալելու համար և ընդգծել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա բազմամյա գործընկերությունը:

Նրանց փոխանցմամբ՝ նշվել է Վրաստանի և Սինգապուրի օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

«Ուշադրություն է դարձվել քաղաքական երկխոսության էլ ավելի ակտիվացման և ոլորտային կապերի հետագա խորացման կարևորությանը: Հանդիպմանը նաև ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում կառուցողական համագործակցությունը», – նշված է Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության մեջ:

Վարչապետը հուշագրություն է թողել Սինգապուրի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ