Ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Վորոնեժում «Վայլդբերիզի» լոգիստիկ կենտրոնին, ինչին հաջորդել են ուժեղ պայթյուն և հրդեհ
Ուկրաինական ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են Վորոնեժում «Վայլդբերիզի» լոգիստիկ կենտրոնին, ինչին հաջորդել են ուժեղ պայթյուն և հրդեհ: Վերջին շրջանում «Վայլդբերիզի» պահեստների վրա հարձակումները հաճախակիացել են: Մինչ այդ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում էին ընկերության լոգիստիկ կենտրոնները Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Մոսկվայի և Տամբովի մարզերում:
Գիշերվա ընթացքում ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել նաև Ուլյանովսկի մարզում և Տույմազիում գտնվող նավթավերամշակման գործարաններին:
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի Նովոսպասկոյե համայնքում գտնվող «NS» նավթավերամշակման գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել: