Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Այսօր մենք վիզային սահմանափակումներ ենք մտցնելու վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է, դադարեք վնասել ձեր սեփական ժողովրդին

16:36, 20.12.2024

Այսօր մենք կներկայացնենք վիզային սահմանափակումներ վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է, վնասել ցավ պատճառել սեփական ժողովրդին,- գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը սոցցանցում։

Նրա խոսքով՝ Վրաստանում խաղաղ ցույցին ոստիկանությունը դիմավորել է բռնությամբ։

«Վրացի ժողովուրդը բողոքում է դեպի Եվրամիություն շարժը դադարեցնելու կառավարության որոշման դեմ։ Բողոքի խաղաղ ակցիաներին ոստիկանությունը դիմավորեց բռնությամբ: Այսօր ներկայացնում ենք վրացի դիվանագետների համար վիզային սահմանափակումները։ Մեր ուղերձը ղեկավարությանը հստակ է՝ դադարեցրեք վնասել ձեր սեփական ժողովրդին»,- գրել է Ֆոն դեր Լեյենը։

Նմանատիպ