Անհասկանալի է ուրախությունը, երբ սիրելի անձնավորությունը հեռանում է քեզանից. Իլիա Երկրորդ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլի Երկրորդը հավատացյալներին շնորհավորել է Համբարձման տոնի առթիվ:
Պատրիարքը Սամեբայի տաճառում տոնական պատարագի ավարտից հետո խոսել է Համբարձման տոնի, ինչպես նաև Ընտանիքի կայունության և սրբության օրվա մասին:
Նրա խոսքով, ընտանիքը պետության հիմքն է:
«Բոլորիդ շնորհավորում եմ այս մեծ տոնի՝ մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսի համբարձման կապակցությամբ:
Անհասկանալի է ուրախությունը, երբ սիրելի անձնավորությունը հեռանում է քեզանից, սակայն առաքյալները մշտապես հիշում էին – «Ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը», այսօր էլ Փրկիչը մեզ հետ է: Շնորհակալություն Աստծուն մեծ ողորմածության համար:
Այսօր ևս մեկ տոն է՝ Ընտանիքի կայունության և սրբության օրը: Ընտանիքը պետության հիմքն է և մենք խնդրում ենք Աստծուց, որ երջանիկ լինեն մեր ընտանիքները»,- նշել է պատրիարքը: