Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի վրա

10:16, 24.12.2024

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռոստովի մարզի Միլերովո քաղաքի վրա, որտեղ գտնվում է ռազմական օդանավակայանը։ Այս մասին հայտնել են նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նահանգապետի խոսքով՝ ՌԴ ՀՕՊ ուժերին հաջողվել է դեկտեմբերի 23-ի երեկոյան Միլերովոյի շրջանում խոցել ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք, իսկ դեկտեմբերի 24-ի առավոտյան՝ Միլերովոյի և Տարասովսկու մարզերում՝ ևս չորս անօդաչու թռչող սարքեր։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 23-ի երեկոյից Ռոստովի մարզի օդային տարածքում ոչնչացվել է ընդհանուր առմամբ 12 անօդաչու թռչող սարք, իսկ Վորոնեժի մարզում՝ մեկը։

Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հաստատել է պաշտպանության նախարարության տվյալները մեկ խոցված անօդաչու թռչող սարքի մասին և նշել, որ նախնական տվյալներով վիրավորներ չկան։

Նմանատիպ