Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի տարանցումը
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ ռուսական գազի տարանցումը Եվրամիություն դադարեցվել է հունվարի 1-ի առավոտյան, ինչպես նախատեսված էր։
«Ազգային անվտանգության շահերից ելնելով առավոտյան ժամը 07:00-ից դադարեցվել է ռուսական բնական գազի փոխադրումը Ուկրաինայի տարածք։ Ուկրաինան այդ մասին սահմանված կարգով տեղեկացրել է իր օտարերկրյա գործընկերներին»,- ասվում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոյի, ռուսական գազի տարանցումը պատմական իրադարձություն է։
«Մենք դադարեցրել ենք ռուսական գազի տարանցումը, սա պատմական իրադարձություն է։ Ռուսաստանը կորցնում է շուկաները, կունենա ֆինանսական կորուստներ։ Եվրոպան արդեն որոշում է կայացրել հրաժարվել ռուսական գազից։ «Repower EU» եվրոպական նախաձեռնությունը հաշվի է առնում հենց այն, ինչ այսօր արել է Ուկրաինան»,- ասել է Գերման Գալուշենկոն։
Ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով իրականացվում էր համաձայնագրերի հիման վրա, որոնք կնքվել են 2019 թվականի վերջին՝ նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումը։ Հունվարի 1-ին համաձայնագրերի ժամկետն ավարտվեց, և Ուկրաինան հրաժարվեց երկարաձգել դրանք։