Ռոյթերս. BRICS-ի երկրները համաձայնեցրել են համատեղ հռչակագիր, որում, հավանաբար, կոնկրետ երկիր նշված չի լինի, սակայն կդատապարտվի որևէ երկրի կողմից միակողմանիորեն վարվող պատերազմը
A man walks inside Bharat Mandapam, the venue of the BRICS Summit in New Delhi, India, September 12, 2026. REUTERS/Bhawika Chhabra
BRICS-ի երկրները համաձայնեցրել են համատեղ հռչակագիր, որում, հավանաբար, կոնկրետ երկիր անունով նշված չի լինի, սակայն կդատապարտվի որևէ երկրի կողմից միակողմանիորեն վարվող պատերազմը: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերսը»՝ հղում անելով չորս աղբյուրի:
Բլոկը, որի կազմում ընդգրկված են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, Նյու Դելիում անցկացնում է ամենամյա գագաթնաժողովը:
«Ռոյթերսի» հաղորդմամբ՝ անդամ երկրների ներկայացուցիչները փորձում են վերացնել տարաձայնությունները Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև, որոնք Պարսից ծոցի հակամարտությունում հակառակորդ կողմեր են ներկայացնում, որպեսզի մշակեն համաձայնության վրա հիմնված հռչակագիր: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ երկրների ղեկավարները հռչակագիրը, հավանաբար, կհաստատեն այսօր: