Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կհարգի» միջանկյալ ընտրությունների արդյունքները, եթե ընտրությունները արդար անցկացվեն»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարգի միջանկյալ ընտրությունների արդյունքները, եթե դրանք անցկացվեն արդար։
Հարցին, թե ինչպես է նա պլանավորում համագործակցել դեմոկրատների հետ, եթե նրանք վերահսկողություն ձեռք բերեն Ներկայացուցիչների պալատում, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ «գտնելու է միջոց»։
«Տեսեք, ես ունեմ ուժեղ վետո։ Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, բայց եթե դա տեղի ունենա՝ դա տեղի է ունեցել շատ նախագահների օրոք, դուք ունեք ուժեղ վետո, և ի վերջո դուք գործարքներ եք կնքում», – ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ միջանկյալ ընտրությունները նախատեսված են 2026 թվականի նոյեմբերի 3-ին։