Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին զանգահարել է Ռուսաստանի նախագահը: Պուտինը մեկ անգամ ևս շնորհավորել է Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ռուսական մամուլի փոխանցմամբ, հեռախոսազրույցի ժամանակ, երկու երկրների լիդերները պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ ռազմավարական համագործակցությունը:
Մինչ այդ, Պուտինը Սարգսյանին շնորհավորել է «Տելեգրամի» միջոցով:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում հաստատել է երեկ:
Հեղինակ -
Edgar Barsegyan