Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել, որի համաձայն ռուսական ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստանի տարածք թռիչքների իրականացումը ժամանակավորապես արգելվում է: Լրատվությունն այս մասին տարածվել է Կռեմլի պաշտոնական կայք էջում:
Պուտինը կարգադրում է կառավարությանը Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին վերադարձնել երկիր: Դրա հետ մեկտեղ նա կարգադրել է զբոսաշրջային ընկերություններին, արգելքի ժամանակահատվածում քաղաքացիներին չտան Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր:
Պուտինը կարգադրել է նաև երկրի արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով, ապահովել Վրաստանի իշխանությունների հետ կոորդինացված կապը: