Վիեննայի քաղաքապետի տեղեկությամբ, քաղաքի կենտրոնում կրակոցների հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել 15 մարդ
Վիեննայի քաղաքապետ Մայքլ Լյուդվիգի տեղեկությամբ, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել:
Նրա խոսքով, 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից յոթը լուրջ վնասվածքներ ունեն:
Վիեննայում հարձակումներն իրականացվել են մի քանի վայրերում: Սկզբնապես կրակոցները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի մոտ: Ավելի ուշ հաղորդվեց, որ հարձակվողները գտնվում էին քաղաքի տարբեր հատվածներում: Արտասահմանյան լրատվամիջոցները զոհերի մասին տարածում են տարբերվող տեղեկություններ:
Ինչպես նշում է «Գարդիանը» մահացածներից մեկը հարձակվողն է:
Դրա հետ մեկտեղ, ըստ երկրի ՆԳ նախարարի, ոստիկանության կողմից հետախուզվում է մեկ հարձակվող:
Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: