Վերոնա-Շուամթա հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Վերոնա-Շուամթա հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Սաստիկ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի միջպետական ​​նշանակության ավտոճանապարհի 36-60 կմ (Վերոնա-Շուամթա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող տրանսպորտային միջոցների համար (երկու և ավելի շարժիչ կամուրջներով): Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով՝ ավտոճանապարհի մնացած հատվածներում երթեւեկությունն ազատ է։