Վերջին տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտերկրում գտնվող Վրաստանի 20 957 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել 12 192 մարդ
Մայիսի 20-ի տվյալներով, տեղում օգնություն է ցուցաբերվել արտերկրում գտնվող Վրաստանի 20 957 քաղաքացու, իսկ հայրենիք է վերադարձել 12 192 մարդ,- այս մասին հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
«Արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, համակարգող խորհրդի կարգադրությամբ և արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի հետ համակարգմամբ, շարունակում են սահմանված չափանիշներով աջակցել արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին:
2020 թվականի մայիսի 20-ի դրությամբ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերվել արտերկրում գտնվող Վրաստանի 20 957 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ, համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթներով հայրենիք է վերադարձել 12 192 մարդ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ամեն օր թարմացվում են տվյալները կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին:
Այս տվյալները պարունակում են երկու տեսակի տեղեկատվություն, մասնավորապես ՝ հայրենիք վերադառնալուց առաջ արտերկրում գտնվող քաղաքացիների խնամքը և նրանց փուլ առ փուլ վերադարձի վիճակագրությունը»,- ասել են արտգործնախարարությունում:
Ինչպես հայտնի է, քաղաքացիների հայրենիք վերադարձի արդյունավետ կազմակերպման և նրանց տեղում օգնություն ցուցաբերելու նպատակով, քաղաքացիները պետք է լրացնեն էլեկտրոնային ձև, որը հրապարակված է նախարարության կայքում և Վրաստանի դիվանագիտական առաքելությունների կայքերում: Նշված հայտում ներկայացված տվյալների մշակումից հետո կկայացվի համապատասխան որոշում:
Բացի այդ, համակարգող խորհրդի կողմից սահմանված հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 22-ին Հռոմից: