Վերջին օրերին «Նորացված տարածաշրջաններ» նախագծի վերաբերյալ լսել ենք բազմաթիվ ապատեղեկատվություն և սուտ, նախագիծն ընթանում է հաջողությամբ. Իրակլի Ղարիբաշվիլի
Վերջին օրերին «Նորացված տարածաշրջաններ» նախագծի վերաբերյալ լսել ենք բազմաթիվ ապատեղեկատվություն և սուտ, նախագիծն ընթանում է հաջողությամբ. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեր կողմից հայտարարված լայնածավալ աշխատանքները, «Նորացված տարածաշրջանների» նախագիծը ընթանում է հաջողությամբ, – այս մասին այսօրվա կառավարության նիստում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, վերջին օրերին մի շարք ապատեղեկատվություն և ստեր են հնչում բնակչությանը մոլորության մեջ գցելու նպատակով:

«Ես կցանկանայի պարոն Իրակլի Քարսելաձեին խնդրել, բնակչության համար մի տեսակ միջանկյալ զեկույց կազմել և ասել, թե որ փուլում ենք գտնվում, ինչպես է ընթանում գործընթացը: Վերջին օրերին մենք շատ ապատեղեկատվություն ու ստեր ենք լսել, բնակչությանը մոլորության մեջ գցելու նպատակով: Ուստի ես կխնդրեի ձեզ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը», – հայտարարել է վարչապետը: