Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է Հիվանդությունների վերահսկման ազգայինն կենտրոնի կայքում:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 975 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 3 700 անձի մոտ, ապաքինվել է 5 277 հիվանդ։
Երեկ, նոյեմբերի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 565 դեպք, ապաքինվել է 2 285 վարակված, մահացել է 78 մարդ: