Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 57 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 736 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 4 331 անձի մոտ, ապաքինվել է 4 804 հիվանդ։
Երեկ, նոյեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 201 դեպք, ապաքինվել է 4 098 վարակված, մահացել է 64 մարդ: