Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 788 մարդ։
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 942 անձի մոտ, ապաքինվել է 4 650 հիվանդ։
Երեկ, հոկտեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 436 դեպք, ապաքինվել է 4 483 վարակված, մահացել է 43 մարդ: