Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 187:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 842 նոր դեպք, ապաքինվել է 777 պացիենտ:

Երեկ, հունվարի 8-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 622 դեպք, ապաքինվել է 1 126 պացիենտ, մահացել է 28 մարդ։