Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 811:
Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 464 նոր դեպք, ապաքինվել է 454 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ ապրիլի 3-ին արձանագրվել էր կորոնավիրուսի 580 նոր դեպք, ապաքինվել էր 215 պացիենտ, մահացել յոթ մարդ: