Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 751:

Այսօր, Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 365 մարդու մոտ, ապաքինվել է 415 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ, մարտի 27-ին Վրաստանում արձանագրվել էր «կովիդ 19»-ի 490 դեպք, ապաքինվել էր 219 պացիենտ, մահացել ութ մարդ: