Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երեք պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երեք պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երեք պացիենտ,- այս մասին առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

«24 ժամվա ընթացքում ունենք երեք զոհ, երկուսը մահացել են Բաթումիում, իսկ մեկը Քութաիսիում»,- հայտարարել է Տիկարաձեն:

Բաթումիում վարակից մահացել է մեկ տղամարդ և մեկ կին: Ինչպես ասել է Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցի մենեջեր Գիա Կիկաբիձեն, նրանք ունեցել են ծանր զուգակցված հիվանդություններ:

Ինչ վերաբերում է Քութաիսիում մահացած 88-ամյա պացիենտին, նա Օզուրգեթիից էր: Ըստ Քութաիսիի կովիդ կենտրոնի, նա նույնպես ուներ ծանր զուգակցող հիվանդություններ:

Հոկտեմբերի 5-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 578 նոր դեպք, ապաքինվել է 375 պացիենտ: