Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 39 պացիենտ,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2 140-ի:
Բերդիա Սիճինավայի պարզաբանմամբ, վերջին 24 ժամում երկրի մասշտաբով կատարվել է 4 811 թեստ, արդյունքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք, ապաքինվել է 4 227 անձ:
Դեկտեմբերի 20-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր 1 731 նոր դեպք, ապաքինվել էր 4 599 մարդ, մահացել էր 39 պացիենտ: