Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 31 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 2 773-ի:

Բացի այդ, երկրի մասշտաբով, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 1 143 նոր դեպք, ապաքինվել է 617 անձ: