Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան, հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա հայտարարությամբ, երկրում համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր քանակը հասել է 2 796-ի:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 7 898 թեստ, որի հետևանքով արձանագրվել է վարակման 551 նոր դեպք, ապաքինվել է 880 մարդ:
Հունվարի 10-ին, Վրաստանում մահացել էր 23 պացիենտ: