Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 21 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 148:

Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 669 նոր դեպք, ապաքինվել է 637 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ հունվարի 28-ին, Վրաստանում կորոնավիրուս էր հաստատվել 723 անձի մոտ, ապաքինվել էր 932 պացիենտ, մահացել էր 19 մարդ: