Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 127: Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ի 723 նոր դեպք, ապաքինվել է 932 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 12 պացիենտ: